«Անթրոպիկ» ընկերության ղեկավար Դարիո Ամոդեյը կոչ է արել արհեստական բանականություն մշակող ընկերություններին ավելի դանդաղ և զգուշավոր առաջ շարժվել։ CBS News-ի հետ հարցազրույցում նա զարգացման արագացումը համարել է նախազգուշացնող ազդակ։
Ամոդեյը պարզաբանել է, որ առաջարկը չի նշանակում ամբողջությամբ դադարեցնել մոդելների ուսուցումը կամ տեխնիկական առաջընթացը։ Նրա խոսքով՝ ընկերությունները պետք է ավելի շատ ժամանակ հատկացնեն փորձարկումներին և պաշտպանական միջոցներին։
BBC-ի փոխանցմամբ՝ զարգացման տեմպը դանդաղեցնելու նրա կոչին համաձայնել են նաև Սեմ Ալթմանն ու Իլոն Մասկը։
