89 տարեկանում մահացել է կանադացի բռնցքամարտիկ Ջորջ Չուվալոն։ BBC-ի և CityNews-ի փոխանցմամբ՝ նա մահացել է շաբաթ օրը՝ իր ծննդյան օրը։

Չուվալոն հինգ անգամ դարձել էր Կանադայի ծանր քաշային կարգի չեմպիոն։ Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում նա երկու անգամ մենամարտել էր Մուհամեդ Ալիի հետ՝ 1966 և 1972 թվականներին։

BBC-ի տվյալներով՝ Չուվալոն անցկացրել էր 93 պրոֆեսիոնալ մենամարտ՝ գրանցելով 73 հաղթանակ, 18 պարտություն և երկու ոչ-ոքի։