NASA-ի հաղորդմամբ՝ Ջիբութին Վաշինգտոնում, NASA-ի կենտրոնակայանում, ստորագրել է Artemis համաձայնագրերը և դարձել այդ նախաձեռնության 72-րդ ստորագրող երկիրը, ինչպես նաև ութերորդ աֆրիկյան պետությունը։ Արարողությունն անցկացվել է երկուշաբթի օրը։
Գերատեսչությունը նշում է, որ համաձայնագրերը գործնական սկզբունքների առաջին փաթեթն են, որը միտված է երկրների միջև թափանցիկության, անվտանգության և համակարգման ամրապնդմանը, երբ դրանք ուսումնասիրում են Լուսինը, Մարսը և ավելի հեռու տիեզերական տարածքները։
NASA-ի փոխտնօրեն Մեթ Անդերսոնը, որը վարել է արարողությունը, ասել է, որ Ջիբութին միանում է համախոհ երկրների այս խմբին կարևոր պահին։ Ջիբութիի՝ ԱՄՆ-ում դեսպան Մոհամեդ Սիադ Դուալեն էլ նշել է, որ երկիրը ձգտում է խորացնել գործընկերությունը Միացյալ Նահանգների և խաղաղ տիեզերական համագործակցությանը նվիրված երկրների աճող համայնքի հետ։