Վիսկոնսինի կոնգրեսական Թոմ Թիֆանին և օդաչուն փրկվել են Ուոսոու լճում փոքր ինքնաթիռի հարկադիր վայրէջքից հետո, հաղորդում է BBC-ն։ Շերիֆի գրասենյակի տվյալներով՝ օդանավը տեխնիկական խնդիր է ունեցել։
Թիֆանիի խոսքով՝ ինքնաթիռը կորցրել է հզորությունը օդանավակայանին մոտենալիս։ Երբ օդանավը սկսել է սուզվել, իրենք դուրս են եկել և լողալով հասել ծանծաղ հատված, որտեղ սպասել են փրկարարներին։
BBC-ի տվյալներով՝ երկուսն էլ թեթև վնասվածքներ են ստացել։ Դեպքը քննելու են ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը և Տրանսպորտային անվտանգության ազգային խորհուրդը։
