Ամերիկացի մոդելավորող Բոբ Մաքին մահացել է սեպտեմբերի 14-ին՝ 87 տարեկանում։ Նրա ներկայացուցիչը CBS News-ին հաստատել է, որ մահվան պատճառը թոքաբորբն է։ Մաքին մահացել է Կալիֆոռնիայի Փալմ Սփրինգս քաղաքում։

Մաքին բեմական զգեստներ է ստեղծել Շերի, Էլթոն Ջոնի և այլ արտիստների համար։ Կարիերայի ընթացքում նա արժանացել է ինը «Էմմի» և մեկ «Թոնի» մրցանակի, ինչպես նաև երեք անգամ առաջադրվել է «Օսկարի»։