NASA-ն հայտարարել է Deep Space Food Challenge-ի Mars to Table փուլի հաղթողներին։ Գլխավոր՝ 300,000 դոլարի մրցանակը ստացել է Ֆիլադելֆիայի Չինիեր Ուքեյեն՝ Adaptive Nourishment Infrastructure (ANI) հայեցակարգի համար։
Գործակալության տվյալներով՝ մրցույթի այս փուլին ներկայացվել է 113 հայտ 33 երկրից և ԱՄՆ 28 նահանգից։ NASA-ն ընտրել է հինգ հաղթողի և ընդհանուր առմամբ շնորհել 650,000 դոլար։
Երկրորդ՝ 200,000 դոլարի մրցանակը ստացել է Կալիֆոռնիայի Ռոուզմիդ քաղաքից Cislune-ը՝ Fresh, Ferment, Reserve սննդային ենթակառուցվածքի համար։ NASA-ն նաև առանձնացրել է մեկ միջազգային հաղթողի՝ Բելգիայի Էլեզելս քաղաքից Astrofood թիմին, որը ներկայացրել է Food Resilience Ecosystem for Space Habitats (FRESH) նախագիծը։