ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարները Նյու Դելիում ընդունել են կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի Դելիի համատեղ հռչակագիրը։ «Ազատության» փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ նշելով, որ փաստաթուղթն ընդունվել է միաձայն։
BBC-ի հաղորդմամբ՝ հռչակագիրը Մերձավոր Արևելքի պատերազմի առնչությամբ կոչ է անում ցուցաբերել «առավելագույն զսպվածություն»։ Նույն աղբյուրի համաձայն՝ փաստաթղթում նաև դատապարտվում են քաղաքացիական ենթակառուցվածքների և խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային օբյեկտների վրա հարձակումները՝ առանց որևէ երկրի անուն նշելու։
BBC-ն նաև գրում է, որ հռչակագրում մտահոգություն է արտահայտվում «անկանոն բարձրացող մաքսատուրքերի» կապակցությամբ և դատապարտվում են միակողմանի պատժամիջոցները։
