32-ամյա Անդրեյ Սամուիլովսկին ընդունել է մեղքը ԱՄՆ-ից Ռուսաստան ավիացիոն և ավիատիեզերական բաղադրիչների ապօրինի արտահանման գործով։ ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդմամբ՝ նա ընդունել է արտահանման վերահսկողության մասին օրենքը խախտելու նպատակով դավադրության մեղադրանքը։
Գերատեսչության տվյալներով՝ Սամուիլովսկին Էստոնիայի, Շվեյցարիայի և Ռուսաստանի քաղաքացիություն ունի։ Դատական փաստաթղթերի համաձայն՝ 2022 թվականի սկզբից մինչև 2024 թվականի սեպտեմբերը նա և մյուսները պայմանավորվել էին Ռուսաստանում արգելված ստացողներին ավիատիեզերական բաղադրիչներ մատակարարել՝ առանց անհրաժեշտ ամերիկյան արտահանման լիցենզիաների։
Պատժի նշանակումը նախատեսված է 2027 թվականի հունվարի 13-ին։ Նախարարության տվյալներով՝ նրան սպառնում է առավելագույնը 20 տարվա ազատազրկում։