Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը բնակիչներին կոչ է արել նախապատրաստվել արտակարգ իրավիճակներին։ Նրա գրասենյակի հաղորդմամբ՝ սեպտեմբերը հայտարարվել է պատրաստվածության ամիս։
Հաղորդագրության համաձայն՝ նահանգի ծրագրերը ներառում են երկրաշարժերի վաղ նախազգուշացման համակարգեր, անտառային հրդեհների հայտնաբերման տեխնոլոգիաներ և ջրհեղեղների դեմ պայքարի համար նախատեսված պաշարներ։
Նույն աղբյուրի տվյալներով՝ երկրաշարժերի մասին նախազգուշացումներ ուղարկող «MyShake» հավելվածը ներբեռնվել է ավելի քան 4,7 միլիոն անգամ։