ԱՄՆ Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը երկուշաբթի վերացրել է ածխով և բնական գազով աշխատող էլեկտրակայանների ջերմոցային գազերի արտանետումները սահմանափակող կանոնները, հայտնում է CBS News-ը։
Գործակալության ղեկավար Լի Զելդինը նշել է, որ այս քայլը կարող է վերացնել արդյունաբերության համար միլիարդավոր դոլարների ծախսեր։ CBS News-ի փոխանցմամբ՝ EPA-ն նաև ասել է, որ այս փոփոխությունը կարող է դժվարացնել ապագա վարչակազմերի կողմից էլեկտրակայանների ջերմոցային գազերի արտանետումների կարգավորումը։
Բնապահպանական և հանրային առողջության խմբերը փոփոխությունները որակել են վտանգավոր և հայտարարել են, որ դրանք կվիճարկեն դատարանում։