Լիտվայում ՆԱՏՕ-ի կործանիչները գիշերը խոցել են անօդաչու, որը ներթափանցել էր երկրի օդային տարածք, հայտնել է նախագահ Գիտանաս Նաուսեդան։ Պաշտոնյաների խոսքով՝ սա ներկայացվում է որպես նման առաջին դեպքը երկրում։

Լիտվայի իշխանությունները նշել են, որ անօդաչուն, ամենայն հավանականությամբ, եկել է հարևան Բելառուսից և հայտնվել երկրի հարավում՝ Կաունասի մոտ։ Սակայն ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնը հայտնել է, որ դրա ծագումը դեռ պարզված չէ։

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ միջադեպին արագ արձագանքել են Լիտվայի զինված ուժերն ու ՆԱՏՕ-ի օդային պաշտպանության առաքելությունում ծառայող իտալացի օդաչուները։