«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտնել է, որ սեպտեմբերի 15-ից 25-ը ժամանակավորապես կդադարեցվի Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը։ Այդ մասին հաղորդում են «Հետքը» և «Ազատությունը»։
Պատճառը Ռուսաստանի տարածքում «Հյուսիսային Կովկաս–Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա նախատեսված կանխարգելիչ և վերանորոգման աշխատանքներն են։
Ընկերության փոխանցմամբ՝ այդ ընթացքում Հայաստանի սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և Իրանից ստացվող լրացուցիչ գազի հաշվին։
