Ռայան Գարսիան Քոնոր Բենի դեմ մենամարտում հաղթանակ է տարել երկրորդ ռաունդում, հաղորդում են ESPN-ը և Fightnews-ը։

Fightnews-ի փոխանցմամբ՝ մրցավարը մենամարտը դադարեցրել է երկրորդ ռաունդի 1 րոպե 25-րդ վայրկյանին։ Գարսիան հաղթել է տեխնիկական նոկաուտով։

Պարբերականի տվյալներով՝ այս հաղթանակից հետո Գարսիայի հաշվին կա 26 հաղթանակ և երկու պարտություն։