ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդմամբ՝ հունիսի 12-ից սեպտեմբերի 1-ն անցկացված «Operation No Doze» գործողության ընթացքում քրեական մեղադրանքներ են առաջադրվել գրեթե 80 անձի։ Գործերը վերաբերում են համավարակի տարիներին Փոքր բիզնեսի վարչության վարկային ծրագրերի միջոցները ենթադրաբար խարդախությամբ ստանալուն։

Գերատեսչությունը հայտնել է նաև, որ գործողության շրջանակում այդ ծրագրերի հետ կապված խարդախությունների գործերով շուրջ 43 մեղադրյալ ընդունել է մեղքը, իսկ շուրջ 40 անձի նկատմամբ պատիժ է նշանակվել։