Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը հաջորդ խոշոր հարցն է։ Ելույթի տեքստը հրապարակել է վարչապետի աշխատակազմը։

Փաշինյանը խոսել է նաև Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայերի վերադարձի, անհետ կորածների ճակատագրի պարզաբանման և ականազերծման հարցերում համագործակցության մասին։

Տարածաշրջանային հաղորդակցությունների բացման համատեքստում վարչապետն անդրադարձել է TRIPP ծրագրին և Մեղրիի ու Երասխի երկաթուղային հատվածների վերականգնման ծրագրերին։

Նույն օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային համագործակցությունն ու Հայաստանում հոկտեմբերին նախատեսված՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի COP17 համաժողովի կազմակերպումը։ Այս մասին առանձին հաղորդագրություն է տարածել վարչապետի աշխատակազմը։