ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն դադարեցնել հարվածները Ռուսաստանի նավթավերամշակող գործարաններին։ Այդ մասին հայտնում են «Ազատությունը» և France 24-ը։
Թրամփն իր դիրքորոշումը բացատրել է դիզելային վառելիքի պակասով՝ նշելով, որ կան այլ թիրախներ։ Սա ԱՄՆ նախագահի գնահատականն է։
France 24-ը նշում է, որ Ուկրաինան ռուսական նավթավերամշակող գործարանները թիրախավորում է՝ Ռուսաստանի ռազմական հնարավորություններին վնասելու նպատակով։
