Իռլանդացի գոլֆիստ Շեյն Լոուրին հաղթել է Դունբեգում անցկացված Իռլանդիայի բաց առաջնությունում՝ մոտակա մրցակիցներին գերազանցելով 11 հարվածով, հաղորդում է BBC Sport-ը։ Սա մրցաշարի պատմության մեջ հաղթողի ամենամեծ առավելությունն է։

Լոուրին ավարտել է մրցաշարը 257 հարվածով՝ սահմանված նորմայից 23 հարված պակաս։ Երկրորդ տեղը կիսել են ամերիկացի Պատրիկ Ռիդը և չիլիացի Խոակին Նիմանը։

BBC Sport-ի փոխանցմամբ՝ Լոուրին իր երկրի բաց առաջնությունում երկրորդ անգամ է հաղթում՝ առաջին հաղթանակից 17 տարի անց։