Լոս Անջելեսի շրջանը սեպտեմբերի 11-ին հրապարակել է 2025 թվականի հունվարի Իթոն և Փալիսեյդս հրդեհների ընթացքում և դրանցից հետո վերականգնման աշխատանքների անկախ գնահատումը։ Այդ մասին հայտնել է շրջանի վարչակազմը։
Զեկույցն ընդգրկում է 2025 թվականի հունվարի 7-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածը։ Այն վերաբերում է կարճաժամկետ վերականգնմանն ու բնակիչների վերադարձին և ներառում է 26 եզրակացություն ու 25 գործնական առաջարկություն։
Ուսումնասիրությունն իրականացրել է McChrystal Group ընկերությունը։ Ըստ շրջանի վարչակազմի՝ փաստաթուղթը չի անդրադառնում հրդեհների ծագման պատճառներին կամ դրանց մարման անմիջական գործողություններին։
Զեկույցը նախատեսվում է քննարկել շրջանի Վերահսկիչների խորհրդի սեպտեմբերի 15-ի նիստում՝ ժամը 9։30-ին։
