ԱՄՆ-ի կանանց բասկետբոլի հավաքականը Բեռլինում 97։79 հաշվով հաղթել է Ֆրանսիային և նվաճել աշխարհի առաջնության ոսկե մեդալները, հաղորդում է ESPN-ը։ Ամերիկացիները չեմպիոն են դարձել հինգերորդ անընդմեջ և ընդհանուր առմամբ 12-րդ անգամ։
Առաջին կեսից հետո ԱՄՆ-ը զիջում էր 43։45 հաշվով։ Սակայն երրորդ քառորդում թիմը հաղթել է 30։12 հաշվով և իր օգտին փոխել հանդիպման ընթացքը։
ESPN-ի տվյալներով՝ Բրիանա Սթյուարտը վաստակել է 22 միավոր և ճանաչվել մրցաշարի ամենաարժեքավոր խաղացող։ Ջեքի Յանգը եզրափակչում թիմին բերել է 18 միավոր։
